Լրագրող Միխայիլ Լեոնտևը կդառնա «Ռոսնեֆտ»-ի փոխնախագահը
Հայտնի հեռուստամեկնաբան և լրագրող Միխայիլ Լեոնտևը մոտ ապագայում կընդգրկվի «Ռոսնեֆտ»-ի ղեկավարության կազմ: Այդ մասին գրում է «Կոմերսանտ»-ը` վկայակոչելով ընկերությունում, կառավարությունում, նախագահականում իր հավաստի աղբյուրներին:
Ըստ աղբյուրի, Լեոնտևը հունվարի 13-ին կնշանակվի փոխնախագահ և կհամակարգի հանրության հետ կապերը:
Միաժամանակ, լրագրողը կպահպանի հեռուստաընկերությունում իր ծրագրերը ու կշարունակի վարել Առաջին ալիքով հեռարձակվող «Օդնակո» հաղորդումը: Լրագրողն ինքը չի մեկնաբանել տեղեկությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա