Հունվարի 1-8-ին` ճանապարհատրանսպորտային 53 պատահար, 10 զոհ
Հունվարի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 53 պատահար (որից 24-ը՝ Երևան քաղաքում), ինչի հետևանքով 10 մարդ զոհվել է (որից 1-ը՝ Երևան քաղաքում):
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 82 մարդ (որից 35-ը՝ Երևան քաղաքում) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նույն ժամանակահատվածում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 13 ավտոմեքենա, որից 10-ը` Երևան քաղաքում. 5 վարորդների մոտ հայտնաբերվել է խմածության առկայություն:
2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ` մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը հանրապետությունում 1-ով նվազել է, իսկ վթարների և մարմնական վնասվածքների դեպքերը ավելացել են համապատասխանաբար 4-ով և 2-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները