Մարդահամար. Հանրապետությունում 5 և ավելի երեխա ծնած 59 384 կին է հաշվառված
Հայաստանում 15-19 տարեկան 10 կին է, որ երբևէ ծնել է 4 երեխա: Նրանցից 10-ի դեպքում է, որ բոլոր երեխաները ողջ են մնացել: Նման տվյալներ է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը` հղում անելով Մարդահամար 2011-ի արդյունքները:
Ընդհանրապես հանրապետությունում երբևէ չորս երեխա ծնած 88 486 կին է հաշվվում, 5 և ավելի` 59 384 կին: 5 և ավելի երեխա ծնած կանանցից 20 924-ը քաղաքաբնակ են, մնացած 38 460-ն ապրում են գյուղերում: Նրանցից 39 347-ի դեպքում է, որ 5-ից ավելի երեխաներ են ողջ մնացել:
4 երեխա ծնած 15-19 տարեկան կանանցից 3-ն ապրում են քաղաքում, 9-ը` գյուղերում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա