Սոցիոլոգ. Անցկացրել ենք նորմալ Նոր տարի
«Մենք գնում ենք դեպի շուկայական դոմակրատիա` ով աշխատի, նա կուտի, ով շատ աշխատի, նա շատ կուտի: Անցկացրել ենք նորմալ Նոր տարի»,- ասուլիսում այս մասին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` հիմնվելով իրենց անցկացրած հետազոտությունների վրա:
Ըստ նրա, հայաստանցիների 5-7 տոկոսը Ամանորն անցկացրել է սեփական տնից դուրս` Ծաղկաձորում ու Դիլիջանում կամ ընդհանրապես` Հայաստանի տարածքից դուրս: Սոցիոլոգի խոսքով, դիտարկումների համաձայն Նոր տարվա օրերին նվազել էին նաև մուրացկանների ու անտունների թիվը. «Սա վկայում է, որ, այնուամենայնիվ, նրանք գնալու տեղ ունեն»: