Արցախի Աղավնո գյուղում 50 բնակելի տուն է կառուցվելու
Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում «Արի» ընկերությունը կառուցելու է 50 բնակելի տուն։
Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Նախարարը տեղեկացրել է, որ պայմանագիրն արդեն կնքված է և կազմակերպությունն իր վրա է վերցրել կառուցման աշխատանքների ֆինանսավորումը:
Կարեն Շահրամանյանը նաև նշել է, որ տները տրամադրվելու են հիպոթեքային վարկավորմամբ՝ ավելի ցածր տոկոսադրույքներով։
Եռափուլ ծրագրի շրջանակներում նախատեսվում է 150 բնակելի տան կառուցում: Առաջին փուլը Աղավնո գյուղում կառուցվող 50 բնակարաններն են։ «Եվրոպական չափանիշներով գյուղ է լինելու՝ համայնքային կենտրոնով, մանկապարտեզով, բոլոր ենթակառուցվածքներով և բարեկարգված փողոցներով, գիշերային լուսավորությամբ, ջրամատակարարմամբ»,- ասել է նախարարը և հավելել, որ բնակարանները պատրաստ կլինեն 9 ամիս հետո:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան