Պիրս. Ադրբեջանի բնակչության կեսից ավելին պարտքով գումար է վերցնում մթերք գնելու համար
Ադրբեջանի բնակչության 50%-ից ավելին ստիպված է պարտքով գնել սննդամթերք: Այս մասին գրում է Վաշինգտոնի համալսարանի դասախոս, անկախ հետազոտող Քեթի Պիրսը` օգտագործելով Կովկասյան բարոմետրի (CB) տվյալները:
2012թ.-ի տվյալներով`Ադրբեջանում հարցմանը մասնակցած մարդկանց 17%-ը ստիպված է ամեն ամիս պարտքեր անել մթերք գնելու համար, 1,2%-ը` ամեն շաբաթ, 8%-ը` երկու շաբաթը մեկ, 25,8%-ը` ժամանակ առ ժամանակ:
Հարկ է նշել, որ այդ Հայաստանում հարցվածների 47,3%-ը այդ հարցին պատասխանել է` երբեք:
Բացի այդ, հարցումները ցույց են տվել, որ Ադրբեջանի բնակչության 20%-ը 2012թ.-ին կաշառել է որևէ մեկին: Իսկ Հայաստանում հարցվածների 92,8%-ը պատասխանել է, որ կաշառք չի տվել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան