Զարուհի Փոստանջյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու Ֆլետչերի դպրոցի 5-ամսյա դասընթացներին
Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը այս գիշեր մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Փոստանջյանի բացակայությունը հանրապետությունից բավական երկար կտևի՝ հինգ ամիս։
«Նա մասնակցելու է Տավթի համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի 5-ամսյա դասընթացներին (Մասաչուսեթսի նահանգ, քաղաք Մեդֆորդ)։ Նման բացակայությունները ԱԺ-ում համարվում են հարգելի։ Փոստանջյանը, սակայն, մասնակցելու է հունվարի 27-31-ը տեղի ունենալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փոխել էր ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը, սակայն Փոստանջյանը անձնական հրավեր է ստացել Ստրասբուրգից»,-գրել է «Հայկական ժամանակ»-ը: