Քրգործը հարուցվում է փաստի առթիվ և ոչ թե երևույթի կապակցությամբ. Գևորգ Կոստանյան
«Ցանկացած երևույթ իր հիմքում պետք է ունենա փաստեր, երևույթը չի լինում եթերային, այլ հիմնված է որևէ փաստի հիման վրա: Քրեական գործը հարուցվում է փաստի առթիվ և ոչ թե երևույթի կապակցությամբ: Փաստերին պետք է գնահատական տրվի», -այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցից հետո մամուլի որոշ հրապարակումներին, որոնցում փաստաբանների կողմից մատնանշվում էին դատավորների անուններ:
Կոստանյանը ընդգծեց, որ մամուլում ներկայացված յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվել է ու դրանց տրվել են համապատասխան գնահատականներ: «Մամուլում կամ կոնկրետ փաստաբանների կողմից հայտարարություններ են եղել և դրանց վերաբերյալ մենք մանրամասն հաղորդագրություն ներկայացրինք, որտեղ նաև մանրամասն վերլուծել էինք: Որևէ փաստաբան կամ որևէ հայտարարություն չի եղել, որ տեղի է ունեցել կաշառքի փաստ կամ կոռուպցիոն այլ դրսևորման փաստ: Փաստաբանը նշում է հետևյալը` քանի որ որոշումն ապօրինի է, ուրեմն կամ քննիչը, կամ դատախազը կաշառք են վերցրել ,կամ անգրագետ են կամ վերևից հանձնարրական է տրվել: Չնայած դրան, բոլոր այդ հարցադրումների հետ կապված նյութեր են նախապատրաստվել թե ՀՔԾ-ում, թե նախաքննական այլ մարմիններում և դրանց հետ կապված կայացվել են համապատասխան որոշումներ, ընդ որում դրանց մեծ մասն անգամ բողոքարկված չի եղել», -հայտարարեց գլխավոր դատախազը:
Նախորդող հրապարակում`
Վճռաբեկ դատարանում կաշառքի չափը հասնում է 50 հազար ԱՄՆ դոլարի. ՄԻՊ արտահերթ զեկույց (տեսանյութ)
ՀՀ Գլխավոր դատախազը Պաշտպանին առաջարկել է առնվազն մեկ փաստ ներկայացնել դատախազությանը. Նամակ` ՄԻՊ-ին
Գլխավոր դատախազությունը պատրաստակամ է յուրաքանչյուր հաղորդման ընթացք տալ բացառապես իրավական հարթությունում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան