Մեսսի. «Մտադիր եմ կարիերան ավարտել «Բարսելոնում»
Կատալոնյան «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին հերթական անգամ հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ թիմից: Շաբաթվա ընթացքում արտասահմանյան ԶԼՄ-ները լուրեր էին տարածում, որ մոտ ժամանակներս Մեսսին կարող է փոխել ակումբը: Բայց այդ լուրերը չխանգարեցին, որպեսզի վնասվածքից վերականգնվելուց հետո առաջին իսկ խաղում` ընդդեմ «Խետաֆեի», Մեսսին երկու գոլ խփի:
«Ես մտադիր եմ մնալ ակումբում և կարիերան ավարտել «Բարսելոնում»,- խոստովանել է Մեսսին «Խետաֆեի» հետ գավաթային հանդիպումից հետո:
Լեոն ավելացրել է նաև, որ պատրաստ է «Ատլետիկոյի» հետ չորեքշաբթի կայանալիք հանդիպմանը:
«Եթե հնարավորություն ստանամ, կխաղամ «Ատլետիկոյի» դեմ: Կխոսեմ մարզչի և բժիշկների հետ: Ֆիզիկապես ինձ լավ եմ զգում, ազդրի մասում ցավեր չեմ զգում»,- ավելացրել է Մեսսին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները