Արտյոմ Մովսիսյան. Հայաստան ժամանողների թիվը 26 հազարով գերազանցել է մեկնողների թվին
Անցած տարվա ընթացքում «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով 26 հազարով ավելի շատ մարդ է ժամանել, քան մեկնել: Այս թիվը Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը Panorama.am-ի հետ զրույցում աննախադեպ որակեց, թիվը գերազանցել է նույնիսկ ՔԱԳՎ սպասելիքները:
«Եթե համեմատում ենք նախորդ տարիների ցուցանիշների հետ, ապա այս տարի ունենք ժամանողների աննախադեպ աճ, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ վերջին 20 տարվա ընթացքում մենք չենք ունեցել այսքան մեծ տարբերություն օդային ճանապարհով ժամանողների և մեկնողների թվի միջև»,-Panorama.am-ին ասաց ՔԱԳՎ պետը, ավելացնելով, որ իրենք ակնկալում էին ունենալ 13-15 հազար ավելի ժամանող:
ՔԱԳՎ տրամադրած տվյալների համաձայն, 2013-ի ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանով մեկնել է 830 005, ժամանել է 861710 մարդ, նախորդ տարվա ընթացքում «Շիրակ» օդանավակայանով մեկնել է 36076, ժամանել` 30458 մարդ: Ընդհանուր առմամբ ստացվում է, որ ժամանողների թիվը 26 087-ով մեծ է մեկնողների թվից:
ՔԱԳՎ պետի խոսքով, տվյալներն ամփոփելու արդյունքում պարզել են, որ 2012-ի համեմատ մի փոքր նվազել է ընդհանուր ուղևորափոխադրումների ծավալը: Անցած տարվա ընթացքում «Շիրակ» և «Զվարթնոց» օդանավակայանները միասին սպասարկել են 1 մլն 758 հազար ուղևոր:
«2013-ին 2012-ի համեմատ մոտավորապես 5.5 հազարով ավելի քիչ ուղևոր ենք ունեցել: Կարծում եմ, որ դա կարող է պայմանավորված լինել տարեսկզբին մեր հայկական հիմնական ավիափոխադրողի կողմից թռիչքների դադարեցման փաստով: Այդ շրջանում մի փոքր անվստահություն է առաջանում ուղևորների շրջանում, նրանցից ոմանք հնարավոր է, ընտրել են ցամաքային ճանապարհը: Բայց դա շատ փոքր թիվ է` 0.3 տոկոս, ինչը բնութագրող չէ»,-պարզաբանեց Մովսիսյանը:
Ժամանողների թվի նման աճը Մովսիսյանը պայմանավորում է մի քանի գործոնով, չի բացառում, որ գարնանը «Արմավիա»-ի թռիչքների դադարեցման հետևանքով ցամաքային ճանապարհով երկրից մեկնածները Հայաստան են վերադարձել օդային ճանապարհով, զուտ ավիացիայի տեսանկյունից որպես ժամանողների թվի ավելացմանը նպաստող գործոն մատնանշեց նաև ենթակառուցվածքների գրավիչ ու հարմարավետ դարձնելը վերջին տարիների ընթացքում:
Տեղեկանք` «Զվարթնոց» օդանավակայանի 2012-2013 թվականների տարեկան հիմնական արտադրական ցուցանիշների վերաբերյալ
Ցուցանիշիանվանումը
Name of indicator
|
Չափմանմիավոր
Unit of measurement
|
2012
|
2013
|
Մեկնածուղևորներ
Departed Passengers
|
մարդ
person
|
845700
|
830005
|
Ժամանածուղևորներ
Arrived Passengers
|
-/-
|
846115
|
861710
|
Ընդամենը
Total
|
-/-
|
1691815
|
1691715
|
Տեղեկանք` «Շիրակ»օդանավակայանի 2012-2013 թվականների տարեկան հիմնական արտադրական ցուցանիշների վերաբերյալ
Ցուցանիշի անվանում
Name of indicator
|
Չափման միավոր
Unit of measurement
|
2012
|
2013
|
Մեկնած ուղևորներ
Departed Passengers
|
Ù³ñ¹
person
|
38955
|
36076
|
Ժամանած ուղևորներ
Arrived Passengers
|
-/-
|
32613
|
30458
|
Ընդամենը
Total
|
-/-
|
71568
|
66534
|