Մակեյբ. «Մովսիսյանն անգլիական ու գերմանական որոշ ակումբների ուշադրության կենտրոնում է»
Ֆուտբոլային գործակալ Պատրիկ Մակեյբը, ով ներկայացնում է Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի շահերը, հայտարարել է, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով շատ ակումբներ են հետաքրքրված:
«Մովսիսյանն առաջարկներ ուներ, բայց «Սպարտակի» ղեկավարությունը դրանցից և ոչ մեկը չընդունեց: Յուրան մոսկովյան թիմի առանցքային ֆուտբոլիստ է, և «Սպարտակը» նրա տրանսֆերի վաճառքի հարցում շահագրգռված չէ: Տեսնենք, թե ինչ կլինի տրանսֆերային պատուհանի մնացած մասում: Մովսիսյանը վերջին մի քանի ամսվա ընթացքում որոշ անգլիական ու գերմանական ակումբների ուշադրության կենտրոնում է»,- նշել է Մակեյբը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները