«Լավագույն նամակներ» և «Լավագույն աշակերտ»` «Բարի ձմեռ պապ» ծրագիրը շարունակվում է
«Բարի ձմեռ պապ» ծրագրով կանցկացվի «Լավագույն նամակներ» մրցույթ, որտեղ կներկայացվեն սահմանամերձ գյուղերի դպրոցականների` Ձմեռ պապին գրած նամակները:
Կայքում այս ընթացքում նամակների քվերակություն էր ընթանում` 1-10 բալային սանդղակով:
Ծրագիրն իրականացնող «Համաչափ Զարգացում» Համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Մակար Եղիազարյանը Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ կայքի այցելուների ամենաշատ ձայները հավաքած 5 նամակաների հեղինակները կստանան հատուկ նվերներ` արժեքավոր խաղալիքներ:
Այս փուլի ավարտից հետո ևս մեկ մրցույթ է կազմակերպվելու: «Լավագույն աշակերտ» մրցույթի շրջանակներում յուրաքանչյուր գյուղի 1-12-րդ դասարանների լավագույն աշակերտները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով:
Տարվա ընթացքում պայմաններ կստեղծվեն այդ երեխաներին կրթական, ժամանցային կամ այլ ծրագրերում ներգրավելու համար: Այս մասով ծրագրի նպատակն է խթանել երեխաների ուսման արդյունավետությունը, ստեղծել մրցակցային ուսումնական մթնոլորտ, հանգստի և ժամանցի միջոցներ:
«Սահմանամերձ գյուղերի դպրոցների տնօրենները կներկայացնեն 1-12-րդ դասարանների մեկական գերազանց սովորող աշակերտ: Ունենալու ենք հատուկ ֆոնդ, որը ուղղվելու է այդ երեխաներին: Մրցույթը կամփոփվի 2013-2014 ուսումնական տարվա ավարտից հետո»,- ասաց Մակար Եղիազարյանը:
Նպատակն է, որ սահմանամերձ գյուղերի երեխաները շարունակեն իրենց կրթությունը գյուղում և չտեղափոխվեն այլ բնակավայրեր, քանի որ սահմանամերձ գյուղերի դպրոցներն աշակերտներ չունենալու պատճառով տարեցտարի փակվում են:
Նախորդիվ`
«Բարի Ձմեռ պապը» սահմանամերձ գյուղերի դպրոցականներին է հասցրել նրանց խնդրած նվերները (Տեսանյութ)
Խաղալիք համակարգիչ, հեքիաթի գրքեր, լույսեր… Նամակներ Ձմեռ պապին` սահմանամերձ գյուղերի երեխաներից
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա