Մարդահամար. Տարրական կրթություն չունեցողների մեծ մասը 6-9 տարեկաններն են
Հայաստանում տարրական կրթություն չունի 151 989 մարդ: Նրանց մեծ մասը` 130 038-ը 6-9 տարեկաններն են, այնուհետև 10-14 տարեկանները` 8 023: Տարրական կրթություն չունեցողներն առավել քիչ են 35-39 տարիքային խմբում: Տվյալները վերցված են Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական էջից, որտեղ օրերս հրապարակվել են 2011-ին անցկացված Մարդահամարի արդյունքները:
Ըստ նույն տվյալների, Հայաստանում հաշվառված է 4 746 գիտության թեկնածու: Նրանցից 477-ը գիտական աստիճան են ստացել 25-29 տարեկան հասակում, 568-ը` 30-34 տարեկանում, 396-ը` 35-39 տարեկանում, 608-ը` 40-49 տարեկանում, իսկ առավել մեծ մասը` 2 697-ը` 50 տարեկանից բարձր տարիքում:
Գիտության դոկտորի աստիճան Հայաստանում, ըստ Մարդահամարի տվյալների, ունի 1 040 մարդ: 27-ը գիտական այդ աստիճանը ստացել է 30-34 տարեկանում, 33-ը` 35-39 տարեկանում, 103-ը` 40-49 տարեկանում, 877-ը` 50-ից բարձր տարիքում:
Հայաստանում առավել շատ դոկտորի աստիճան են ստանում տղամարդիկ` 786 տղամարդ և 254 կին: Գիտության դոկտորներից 978-ն ապրում են քաղաքներում:
Նախորդող հրապարակումներ`
Մարդահամար. Հանրապետությունում 5 և ավելի երեխա ծնած 59 384 կին է հաշվառված
Հայաստանում գրաճանաչություն չունեցողների թվում հատկապես շատ են հայ կանայք
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա