Թ. Ստեփանյան. Տոնական օրերին շտապ օգնության միջոցով հիվանդանոց է տեղափոխվել 1139 մարդ (Տեսանյութ)
Շտապ օգնության ծառայությունը 2013-ին աշխատել է բավականին լարված: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը անցած տարին ամփոփեց ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Եթե համամետում ենք 2012-ի հետ, ապա 2013-ին գրանցվել է 16 հազար 140-ով ավել կանչ: 2013-ին գրանցվել է 217 հազար 597 կանչ, որից 39 530 կանչի դեպքում հիվանդները տեղափոխվել են հիվանդանոց»,-ասաց նա:
Տոնական օրերին ծառայությունը ևս լարված է աշխատել, 879-ով ավելացել են կանչերի թիվը: Ամանորին ծառայությանը դիմածներից 1139-ը տեղափոխվել է հիվանդանոց:
Մանրամասները` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում