Ծանր մետաղներով աղտոտվածությունը Սյունիքում (Տեսանյութ)
ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի լաբորատորիան 2005-2008թթ Սյունիքի մարզի Քաջարան և Կապան քաղաքների շրջակայքում կատարել է հետազոտություններ, որոնց արդյունքների մասին լաբորատորայի ղեկավար Լիլիթ Սահակյանը պատմել է Համահայկական բնապահպանական ճակատին:
Հանքարդյունաբերական գործունեության հետևանքով առաջացած ծանր մետաղները տարբեր ճանապարհներով ներթափանցել են հողի, ջրի, մթնոլորտային օդի, տարածքում աճեցված գյուղմթերքի և նույնիսկ երեխաների մազերի մեջ։ Գործող և փակված պոչամբարները գտնվում են անմխիթար վիճակում և ոչ մի քայլ չի արվում դրանք հնարավորի չափ անբտանգ դարձնելու ուղղությամբ։
«Ինչ՞ու հանքարդյունաբերող ընկերությունները չեն պատվիրում հետազոտություններ և չեն իրականացնում պարբերական էկոլոգիական մշտադիտարկում, իսկ պետական մարմինները գրեթե քայլեր չեն ձեռնարկում բնապահպանական վերահսկողությունը ուժեղացնելու, օրենսդրական փոփոխությունների միջոցով ստիպելու նրանց գնալու այդպիսի հետազոտությունների»,- ասված է ՀԲՃ տարածած հաղորդագրության մեջ:
Լիլիթ Սահակյանը ՀԲՃ հրապարակած տեսանյությում ասում է. «Գիտեք, ասել նրա մասին, որ հանքավայրերը պետք է չշահագործվեն, դա կլինի միամտություն այսօրվա մեր պայմանները հաշվի առնելով: Այլ բան է, թե այդ եկամուտները, որ պետությունը ստանում է, ուր են գնում: Ես կարծում եմ, որ խնդիրները հենց դրանից են գալիս: Այսինքն պետք է հասկանանք, թե թեկուզ այս պահին մեր հաշվին, մեր բոլորի հաշվին շահագործվում են հանքավայրերը, բայց օրինակ, իմ երեխան հետո ի՞նչ երկրում է ապրելու:
Այսինքն՝ մենք պետք է հասկանանք մեր առաջնահերթությունները: Ինպես մենք ամեն մեկս մեր կյանքի առաջնահերթություններն ենք դնում, այնպես էլ պետությունը պետք է դնի այդ առաջնահերթությունները ու դա հնարավորինս համընկնի մեծամասնության կյանքի առաջնահերթությունների հետ: Մեզ մոտ այդպես չէ: Մի փոքր խմբի առաջնահերթությունները այլ են, ամբողջ հանրապետության մնացած բնակչության կյանքի առաջնահերթությունները՝ այլ»:
Մանրամասները` տեսանյութում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան