Ադրբեջանը հրապարակել է ՌԴ-ում ձերբակալված ՊՆ չինովնիկի տվյալները
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ՌԴ իրավապահ մարմինների կողմից ձերբակալված, ՊՆ նախկին պաշտոնյայի անունը ու մանրամասներ ներկայացրել նրա գործած արարքների մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, ռուսական լրատվամիջոցները տեղեկություններ էին հաղորդել այն մասին, որ ՌԴ Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալվել է Ադրբեջանի ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ով մեղադրվում է 125 հազար դոլար գումարի մսխման մեջ:
«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, վերոնշյալ պաշտոնյան` Իլգար Յադիգյարովը, բավականին երկար ժամանակ, որպես ֆինանսիստ աշխատել է ԶՈՒ-ում:
Վերջինս ՊՆ պաշտոնյա լինելու իր կարգավիճակը փորձել է ծառայեցնել սեփական շահերին, կեղծելով մի շարք հաշվապահական փաստաթղթեր` պետությանը հասցնելով մոտ 125 հազար դոլարի վնաս:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա