Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա. Սիրիայի հայ համայնքի վերածնունդը բոլոր հայերի համար առաջնահերթություն է
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝ հայ հավատացյալներին հղած Սուրբ ծննդյան իր ուղերձում նշել է, որ Սիրիայի հայ համայնքի վերածնունդը բոլոր հայերի համար առաջնահերթություն է: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ»-ը:
Վեհափառ հայրապետն ադրադարձել է աշխարհի և հատկապես մերձավորարևելյան երկրների միջև և ներսում ընթացող մեծ հակամարտություններին: Նա կոչ է արել քրիստոնյաններին` չարտագաղթել, այլ հասկանալ իրենց պարտականությունները և տեր կանգնել իրենց իրավունքներին:
Նորին Սրբությունը նկարագրել է Լիբանանը որպես քրիստոնեա-մահմեդական խնդության իդեալական մոդել, տարածաշրջանային հակամարտությունների զոհ, և միևնույն ժամանակ Արևելքի և Արևմուտքի միջև կամուրջ: Նա կոչ է արել հայ համայնքին միասնական լինել ու օգնել պաշտպանել Լիբանանի անկախությունն ու ամբողջականությունը:
Նա հավատացյալներին կոչ է արել աղոթելուց և մտահոգվելուց բացի, նյութական օգնություն ցուցաբերել Սիրիայում տառապող հայ համայնքին, մինչև որ սիրիահայերն ի վիճակի կլինեն կրկին վերակառուցել իրենց կյանքը: