Սինգապուրում խոլորձի մի ենթատեսակի տրվել է Էրդողանի ու նրա կնոջ անունը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռավոր արևելյան աշխատանքային ուղևորության շրջանակներում այցելել է Սինգապուր, հանդիպում ունեցել օրենսդիր մարմնի ղեկավարության հետ: Այնուհետև Թուրքիայի վարչապետին և նրա տիկնոջը` Էմինե Էրդողանին, առաջարկվել է զբոսանքի դուրս գալ Սինգապուրի նշանավոր բուսաբանական այգում:
Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը տեղեկացնում է, որ, ի պատիվ Թուրքիայից ժամանած զույգի, խոլորձի ենթատեսակներից մեկին` մանուշակագույն ծաղկատեսակին, տրվել է Թայիփ-Էմինե Էրդողան անունը: Նախկինում նման պատվի արժանացել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը և Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելան:
Նշենք, որ Վանդա Միսս Ջոակիմ անունը կրող խոլորձի տեսակը, որը հայտնի է նաև որպես «Սինգապուրյան խոլորձ» և հանդիսանում է այդ երկրի ազգային խորհրդանիշը, իր անունը ստացել է` ի պատիվ Սինգապուրում բնակվող հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան), ով հայտնաբերել է այդ ծաղկատեսակը: Աշխեն Հովակիմյան ծնվել է 1854թ. ապրիլի 7-ին Սինգապուրում Բարսեղ և Ուրելիա Ջոակիմների (Հովակիմյան) ընտանիքում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում