Ազատության հրապարակ է եկել նաև Րաֆֆի Հովհաննիսյանը (Տեսանյութ)
Ազատության հրապարակում մեկնարկել է «ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և բոլոր քաղբանտարկյալերի» ակցիան: Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, ակցիային միացել են նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը և այլք:
«Մեզ Շանթ Հարությունյանի նմաններն այսօր շատ են պետք»,-լրագրողների հետ զրույցում ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այսօրվանից Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը: Ինչպես հայտարարել էր նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը, այսօր առավոտյան Դատապապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում գտնվող Շանթ Հարությունյանին 16-օրյա հացադուլից հետո տրվել է ոչ թե դիետիկ սնունդ, այլ ծանր ուտելիք, ինչի հետևանքով Հարությունյանը ուշաթափվել է:
Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ Շանթ Հարությունյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»: Ինչպես հետո հայտարարել էր նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը, Շանթ Հարությունյանին մեղադրանքն առաջադրվել էր քաղաքացիական հագուստով ոստիկանին ծեծելու համար: Երկու ամսից ավելի է` Շանթ Հարությունյանը գտնվում է կալանքի տակ:
Նախորդող հրապարակում`
Փորձաքննության արդյունքներով, Շանթ Հարությունյանը ճանաչվել է մեղսունակ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան