Վերջին 9 ամիսների ընթացքում Իրանը չմշակված նավթի վաճառքից 34 միլիարդ դոլար եկամուտ է ստացել
«Վերջին 9 ամիսների ընթացքում Իրանը չմշակված նավթի վաճառքից 34 միլիարդ դոլար եկամուտ է ստացել»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:
Իրանի նավթի նախարարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ նախատեսվում է պետրոքիմիական արդյունաբերության ոլորտում առաջիկա 7 տարիների ընթացքում շուրջ 75 միլիարդ դոլարի ներդրում կատարել:
Բիժան Զանգանեի խոսքով՝ Իրանի պետրոքիմիական համալիրների թողարկած արտադրանքների արժեքը ներկայում տարեկան կազմում է ավելի քան 20 միլիարդ դոլար: Կառավարությունը նպատակ ունի առաջիկայում այդ թիվը հասցնել է 70 միլիարդ դոլարի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա