Մետրոյի «ծննդյան» օրն է
Այսօր մետրոյի ծննդյան օրն է: 1863-ի հունվարի 10-ին աշխարհում առաջին անգամ շահագործվել է մետրոպոլիտենը:
Մետրոյի առաջին երթուղին բացվել է Լոնդոնում: Առաջին երթուղիներում շոգեքարշներ էին աշխատում, երթուղիները մեծ խորությամբ չէին: Հետագայում մշակվում են հատուկ խողովակներ, որոնք հնարավորություն են տվել 25–28մ խորությամբ երթուղիներ անցկացնել:
Աշխարհում ամենաերկարը Լոնդոնի մետրոն է` երթուղիների երկարությունը 400 կմ-ից ավելի է: Իսկ ամենաշատ կայարաններ ունի Նյու Յորքի մետրոն, դրանց թիվը հասնում է 466-ի:
Մետոյի «ծննդյան» առիթով ֆեյսբուքյան իր էջում երևանյան մետրոյի անցյալից լուսանկարներ է հրապարակել գրականագետ Հովիկ Չարխչյանը:
Երևանի մետրոպոլիտենը սկսել է կառուցվել1972-ին: Մետրոպոլիտենը բացվել է 1981թ. մարտի 7-ին։ Մինչև 1996 թ-ն այն ընդլայնվել է դեպի քաղաքի հարավային մասերը: Վերջին կայարանը (Չարբախ) շահագործման է հանձնվել 1996 թ.:
Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթ, Գործարանային և Չարբախ կայարանները վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։
1981-ի դրությամբ տարեկան 14 միլիոն մարդ էր օգտվում մետրոյից, 1987 թ. այդ թիվն արդեն հասնում էր 31 միլիոնի (որը կազմում էր բոլոր տրանսպորտային միջոցներով կատարվող ուղևորահոսքի 9 %-ին)։
2001-ին այդ թիվը կազմում էր 15,5 միլիոն երթևեկող։ 2008-ին մետրոն 18 միլիոն ուղևոր է տեղափոխել, 2011-ին՝ 17 միլիոն։ Ներկայումս մետրոյից օրական օգտվում է 50-ից 60 հազար մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները