Լոլիկն ընդդեմ քաղցկեղի
Ամերիկացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ բավարար քանակությամբ լոլիկի կամ դրա հիմքով պատրաստված սննդի օգտագործումը անգամ կարճ ժամանակահատվածում նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի հիվանդացության ռիսկը կլիմաքսում գտնվող կանանց մոտ: Հետազոտության արդյունքները, որոնք ամբողջությամբ հրապարկվել են The Journal of Clinical Endocrinology & Metabolism (JCEM) ամսագրում մեջբերում է «Medportal.ru»-ն:
Աղբյուրը նշում է, որ մենոպաուզայի ժամանակ կանանց մոտ կտրուկ մեծանում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Իսկ լիկոպինի օգտագործումը, որը պատասխանատու է լոլիկի կարմիր գույնի համար, իր հերթին նպաստում է օնկոգենեզի նվազմանը: