7 վարկած, թե ինչու է Պուտինն ազատ արձակել Խոդորկովսկուն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին տնտեսական հարցերով խորհրդատու Անդրեյ Իլարիոնովը անդրադարձել է Պուտինի՝ ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն ներում շնորհելու անսպասելի որոշմանը: Վերջինս առաջ է քաշել Պուտինի որոշման վերաբերյալ հնարավոր 7 վարկած: Այս մասին տեղեկացնում է «Global voice»-ը:
1. Պուտինը ցույց տվեց ողորմություն, մեծահոգություն, մարդասիրություն Խոդորկովսկու հիվանդ մոր հանդեպ և հետևաբար ազատ արձակեց նրան:
2. Խոդորկովսկին խոստովանել է իր մեղքը, և հետևաբար նրան ազատ են արձակեցին:
3. Խոդորկովսկու ազատ արձակումը գերմանական դիվանագիտության հաղթանակն էր: Պուտինը Խոդորկովսկուն ներում շնորհեց Անգելա Մերկելի շնորհիվ, ինչպես նաև տեխնիկական պատճառներով:
4. Պուտինը ցանկանում էր ազդակ ուղարկել իր շրջապատին՝ «Հանդարտվեք»:
5. Պուտինն ազատ է արձակել Խոդորկովսկուն՝ Սոչիում կայանալիք ձմեռային խաղերի և 2014թ. Մեծ Ությակի նախագահությունը ստանձնելու պատճառով:
6. Պուտինը մտահոգված է Ռուսաստանի հեղինակության վերաբերյալ որպես ժողովրդավարական պետություն:
7. Պուտինն ու Խոդորկովսկին համաձայնվել են «տասնամյակի գործարք» իրականացնել: