Շանթ Հարությունյանն այսօր սնունդ է ընդունել
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, ով արդեն տասն օրից ավելի է հացադուլի մեջ է, այսօր սնունդ է ընդունել: Արդարադատության նախարարության ՔԿՀ լրատվական ծառայությանից Panorama.am-ին ասացին, որ Շ. Հարությունյանը դադարեցրել է հացադուլն ու այսօր առավոտյան արդեն սնունդ է ընդունել:
Հիշեցնենք, որ նախօրեին Շանթ Հարությունյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանն ասել էր, որ Շանթի վիճակը թուլացել է և հավանաբար այլ ելք չի եղել, քան հիվանդանոց տեղափոխելը: Շանթ Հարությունյանը հացադուլի էր դիմել` պահանջելով վերացնել հարազատների հետ տեսակցությունների արգելքը և իր նկատմամբ գործադրվող անօրինականությունները:
2013 թվականի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ Շանթ Հարությունյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»: Ինչպես հետո հայտարարել էր նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը, Շանթ Հարությունյանին մեղադրանքն առաջադրվել էր քաղաքացիական հագուստով ոստիկանին ծեծելու համար: Երկու ամսից ավելի է` Շանթ Հարությունյանը գտնվում է կալանքի տակ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին