Westfalen-Blatt. Էրդողանը Թուրքային ավելի է հեռացնում Եվրամիությունից
Թուրքիայում շարունակվող կոռուպցիոն սկանդալն ու նորանոր զարգացումները դուրս չեն մնացել գերմանական մամուլի ուշադրությունից: Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի` բազմաթիվ հրապարակումներ են լինում Էրդողանի վարչակազմի իշխանական այդ ճգնաժամի մասին:
Գերմանացի վերլուծաբանները նշում են, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հզորացնել գործադիր իշխանության ազդեցությունը դատաիրավական համակարգի վրա, ինչը բնականաբար բացասաբար է ընդունվում ժողովրդավարական Արևմուտքի կողմից, քանի որ դա հարվածի տակ է դնում դատական մարմնի անկախությունը: Մինչդեռ Էրդողանը ցանկանում է օրենքով ամրագրել և կառավարության հսկողություն սահմանել դատավորների ու դատախազների վրա:
«Westfalen-Blatt» պարբերականն էլ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Էրդողանն ամեն տեղ իր դեմ լարված ծուղակներ է տեսնում: Այդ մոլորության մեջ լինելու պատճառով էլ մասնատում է ոստիկանական ու դատական համակարգերը:
«Թուրքական կառավարության համար վատը ոչ թե այն է, որ կառավարության ներսում կաշառակերություն կա, այլ այն, որ դա բացահայտվել է»,- գրում է թերթը: Հոդվածագիրը նշում է, որ առաջատար արդյունաբերություն ունեցող քսանյակի մեջ գտնվող Թուրքիան, որը նպատակադրվել է անդամակցել Եվրամիությանը և տարածաշրջանի համար դառնալ օրինակելի պետություն, չպետք նման վարք թույլ տա իրեն: Էրդողանի գործողություններն ավելի են հեռացնում Թուրքիային Եվրամիությունից: Ըստ պարբերականի` Հայոց ցեղասպանության, Կիպրոսի հարցի, մարդու իրավունքների ոտնահարման խնդիրներից բացի նոր խոչընդոտ է ավելանում Անկարայի եվրաինտեգրման ճանապարհին, դա թուրքական կառավարության հակադեմոկրատական գործողություններն են:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա