Ինգա Զարաֆյան. Շրջակա միջավայրի վիճակը վատացել է
Վերահսկման վատ մեխանիզմներ, բնական ռեսուրսների անխնա օգտագործում, պատասխանատվության բացակայություն` սկսած ամենաբարձր պաշտոնյաներից, բիզնես մոտեցումների ազդեցություն բնապահպանության նախարարության վրա, նախարարության լիազորությունների կրճատում: Այս ամենի հետևանքով վատացել է շրջակա միջավայրի վիճակը: Ասուլիսում նման դիտարկումներ արեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը` ամփոփելով 2013 թ. բնապահպանական տարին:
Ըստ նրա, միայն նախորդ տարվա ընթացքում 23 փոքր ՀԷԿ-երի նախագծեր են փորձաքննության ենթարկվել ու բոլորն էլ հաստատվել են, չնայած շատերի դեպքում բարձրաձայնված աղմուկին ու բողոքին:
Ի. Զարաֆյանի խոսքով, շրջակա միջավարի վրա բացասական ազդեցություն ունեցող վթարների մասին (պոչամբարների, ջրատարների վթարներ, ձկների մասայական ոչնչացում) բնապահպանական տեսչությունը հիմնականում լռել է: Նա նաև նշեց, որ վթարների դեպքում նույնիսկ մարդիկ են մահացել, հաշմանդամություն ձեռք բերել, քանի որ անվտանգության կանոնները չեն պահպանվել, բաց հանքավայրեր են շահագործվել («Խաչաղբյուր» ՓՀԷԿ-ում, քանի որ կառուցվում է սողանքային գոտում, Սոթքում, Թեղուտում, Մեղրաձորում և այլն):
Ի. Զարաֆյանը նշեց, որ այս ամենից հետո բնապահպանական տեսչությունը հրապարակում է պաշտոնական տվյալներ, որ 2013 թ. հայտնաբերել են 897 խախտում, կազմվել է վեց հարյուրից ավելի ակտ, չորս հարյուրից ավելի արձանագրություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան