Եգբարյան. Ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը շարունակելով Թուրքիան ընդմիշտ կմնա «Եվրոպայում հիվանդ մարդ»
Ամերիկյան «Ասբարեզ» պարբերականը տպագրել է Կարեն Եգբարյանի (Garen Yegparian) հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«Հրանտ Դինքի սպանության մեղադրանքով, դատավորի վճռով երկու կասկածյալներ ձերբակալվեցին: Այս ամենը տեղի ունեցավ Դինքի ընտանիքի, ընկերների և աջակիցների հետաքննության ջանքերի միջոցով, ովքեր համոզված են, որ նրա սպանությունը ավելի խորը պատճառներ ունի, քան «գյավուրին» վերջ տալու բացատրությունը: Սակայն անհեթեթ էր այն, որ երկուսին ազատ արձակեցին երկու օր հետո:
Թուրքիայի իշխող կուսակցությունը ԱԶԿ-ն է կանգնել կաշառակերության հետաքննության առաջ, որի ընթացքում ԱԶԿ-ի բարձր օղակներից ձերբակալվեցին 22 մարդ: Երեք թուրք նախարարներ ազատվեցին պաշտոնից, կառավարության մի շարք անդամները փոխվեցին և թուրքական ներքին պառակտման պատճառով ևս մեկ անգամ սկսեց անհեթեթ մեղադրանքներ: Օրինակ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը մեղադրվեց Թուրքիան թուլացնելու համար այս հետաքննությունը կազմակերպելու մեջ:
Նրանք, ովքեր սկսել էին հետաքննությունը, վարչապետ Էրդողանի հրամանով աշխատանքից ազատվեցին: Թուրքիայում ոստիկանությունը լի է Գյուլենիստական շարժման անդամներով: Կաշառակերության հետաքննությունը սկսվեց գյուլենիստների կողմից ընդդեմ Էրդողանի, քանի որ նա փակեց նրանց ուսումնասիրման կենտրոնը:
Ոչ թուրքական ԶԼՄ-ներում նշվում է, որ այս ամենը Թուրքիային հնարավորություն է ընձեռում դառնալ ավելի լիարժեք, ժողովրդավար: Պետք է հավատալ, որ ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը շարունակելով՝ ժխտել, որ թուրք հասարակությունը կառուցված է հայկական քաղաքակրթության ավերակների, հարստություն վրա, Թուրքիան ընդմիշտ կմնա «Եվրոպայում հիվանդ մարդը», ով խուսափում է իրականությունից:
Այն, որ մի հասարակություն, որը ձևավորվել է սպանությունների վրա, երկար ժամանակ տառապելու է ներքին հակասությունների պատճառով: