Դավութօղլու. «Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան անհանգստացած են Թուրքիայի հզորացումից»
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երկրում ծագած կոռուպցիոն սկանդալի կապակցությամբ ասել է, թե դա տեղի է ունեցել արտաքին ուժերի հրահրմամբ: Նա մասնավորապես նշել է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան անհանգստացած են Թուրքիայի հզորացումից:
«Այնպիսի կացություն է ստեղծվել, որ արդեն կասկածանքով ենք աջուձախ նայում: Մենք թույլ չենք տա, որ իշխանությունը տապալվի Թուրքիայում», ասել է Դավութօղլուն «Սաբահ»ի թղթակցի հարցերին պատասխանելիս:
Վարչապետի գլխավորած իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության ճգնաժամային դրության վերաբերյալ արտգործնախարար Դավութօղլուն ասել է, որ դա շուտով կհաղթահարվի, անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկվեն: