Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցու Համայնքապետ. Սպանված երիտասարդը հայ չէ
Սիրիայում առևանգված հայորդիների մեջ կա Մինաս անունով մի սիրիահայ, սակայն օրերս համացանցում հայտնված սպանված երիտասարդի լուսանկարը չի համապատասխանում առևանգված սիրիահայ Մինասի ինքնությանը։
Այս մասին «Հորիզոն» շաբաթաթերթի հետ զրույցում հայտնել է Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը:
Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցու Համայնքապետ վերապատվելի Հարություն Սելիմյանն էլ պարբերականին փոխանցել է, որ պատկան մարմինների ստուգումները հաստատել են, որ սպանված երիտասարդը հայ չէ, այլ ընդդիմադիր զինյալ, որ սպանվել է ընդդիմադիր տարբեր հատվածների միջև սկիզբ առած բախումների ժամանակ:
Հարություն Սելիմյանն անդրադարձել է նաև սպանվածի կրած Հայ Ավետարանական Բեթէլ եկեղեցու նշանադիրով վերարկուին։ Պատերազմի նախօրյակին, ավետարանական համայնքի Բեթէլ վարժարանի աշակերտների համար վերապատվելին պատրաստել է տվել եկեղեցու նշանադիրով վերարկուներ։ Հալեպի կռիվների բռնկումից հետո մոտակա արվարձանի պահեստանոցում գտնվող 1000 վերարկուները գողացել են ընդդիմադիր զինյալները և ամենայն հավանականությամբ ցուրտ օրերին օգտագործում են:
Նախորդիվ`
Արաբագետը մեկնաբանում է սիրիահայ ընտանիքների բռնի կերպով իսլամացնելու աղմկահարույց տեսանյութը
ԶԼՄ-ներ. Իսլամիստները Սիրիայում դաժանորեն սպանում են հայերին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները