Նիգերիայում խոլերայից 71 մարդ է մահացել
Նոյեմբերին Նիգերիայի հյուսիսում սկսված խոլերայի համաճարակն արդեն 71 մարդու կյանք է խլել: Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթիդ պրեսը»: Խոլերայով վարակվածների ընդհանուր թիվը 2 հազար 165 է: Ամենաշատը հիվանդության դեպքեր գրանցվել են Կանո քաղաքում, որը մեծությամբ երկրորդն է Նիգերիայում: Համաճարակի բռնկման պատճառը սանիտարական անբավարար պայմաններն են, կեղտոտ ջրի օգտագործումը և քաղաքների փողոցներում չհավաքված աղբի մեծ քանակությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա