Կտրել և կերել է մահմեդականի ոտքը՝ վրեժխնդիր եղել հղի կնոջը սպանելու համար
Կենտրոնական աֆրիկայի հանրապետությունում հումանիտար աղետ է. այս մասին հայտարարել է ՄԱԿ-ը` հաշվի առնելով վերջին իրադարձությունները, որ տեղի են ունենում այս երկրում:
Մասնավորապես, «ԲիԲիՍի»-ն տեղեկացնում է բռնության սարսափելի միջադեպի մասին, որը տեղի է ունեցել հանրապետության մայրաքաղաքում, ուր շարունակվում են բախումները քրիստոնյաների և մահմեդականների միջև: «Կատաղած շուն» մականվամբ տղամարդը կտրել է մի մահմեդականի ոտքը և կերել այն: Իր դաժան արարքը նա բացատրել է հետևյալ կերպ` վրեժխնդիր է եղել մահմեդականներից, որոնք սպանել են իր հղի կնոջը, բարեկամուհուն ու վերջինիս երեխային:
Ուրբաթ օրը Կենտրոնական աֆրիկայի հանրապետության նախագահ Միշել Ջոտոդիյան հրաժարական տվեց, այնուհետ փախուստի դիմեց Բենին հանրապետություն: Բացի այս, իր պաշտոնից հրաժարվել է նաև երկրի վարչապետը:
Աֆրիկյան այս հանրապետության բնակչության մեծամասնությունը քրիստոնյաներ են, Ջոտոդիան պատմության մեջ առաջին առաջնորդ-մահմեդականն էր: Քաղաքացիական պատերազմի հետևանքով բնակչության շուրջ 20 տոկոսը ` 160 հազար մարդ, փախել են բռնություններից: Որոշ գյուղեր ամբողջությամբ դատարկվել են, իսկ վերջին ամսում սպանվածների թիվը գերազանցել է հազարը: