Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեում առաջատարների շարքում է
Վեյկ ան Զեեում ընթացող շախմատային մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով առավելության հասավ իտալացի Կարուանայի նկատմամբ: Արոնյանի հաջողությանը շատ բանով կապված է տնային նախապատրաստության հետ: Մրցակիցը ակնհայտորեն չէր սպասում իրադարձությունների նման ընթացքին: Սկզբնախաղում բախվելով դժվարությունների հետ` Կարուանան շատ ժամանակ ծախսեց, սակայն այդպես էլ հավասարակշռության վերականգնման հստակ պլան չգտավ: Ընդհանուր առմամբ` Արոնյանն արժանի հաղթանակ տոնեց, քանի որ ողջ պարտիայի ընթացքում թելադրում էր իր կամքը:
Այսպիսով` 2-րդ տուրից հետո Արոնյանը 1,5 միավորով 1-5-րդ տեղերն է բաժանում Հիկարու Նակամուրայի, Ուեսլի Սոյի, Սերգեյ Կարյակինի ու Անիշ Գիրիի հետ: Լենյեր Դոմինգեսը, Պենտալա Հարիկրիշնան, Ֆաբիանո Կարուանան և Ռիչարդ Ռապպորտը վաստակել են 1-ական, իսկ Լյուկ վան Վելին` կես միավոր: Արկադի Նայդիչն ու Բորիս Գելֆանդը դեռ միավոր չունեն:
Ավելացնենք, որ այսօր կայանալիք 3-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը Ռիչարդ Ռապպորտն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները