Ամանորին Beeline ցանցը սպասարկել է մոտ 15 միլիոն զանգ
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանաքանիշը Beeline) տեղեկացնում է, որ ինչպես ամանորյա գիշերն, այնպես էլ հաջորդող հանգստյան օրերին Հայաստանի ամբողջ տարածքում ընկերության բոլոր տեխնիկական համակարգերն աշխատել են անխափան: Խափանումներ չեն գրանցվել ոչ ֆիքսված և ոչ էլ բջջային ցանցերի աշխատանքում:
2013թ–ի դեկտեմբերի 31-ին և 2014թ-ի հունվարի 1-ին Beeline բջջային ցանցը սպասարկել է մոտ 14.7 մլն. ելքային և մուտքային զանգ։ Նշված ժամանակահատվածում Beeline բջջային ցանցում ուղարկված և ստացված SMS հաղորդագրությունների քանակը կազմել է ավելի քան 1.2 մլն.։
2013թ–ի դեկտեմբերի 31-ի և 2014թ-ի հունվարի 1-ի դրությամբ ընկերության արտաքին կապուղիներով փոխանցվել է ավելի քան 347 ՏԲ ծավալով տվյալ, իսկ ամանորյա տոների ընթացքում՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ, Beeline բջջային ցանցի և լայնաշերտ ինտերնետի բաժանորդներն օգտագործել են ավելի քան 1.5 ՊԲ ինտերնետ տրաֆիկ։ Համեմատության համար նշենք, որ էլեկտրոնային Վիքիպեդիա հանրագիտարանի տվյալների համաձայն, Яндекс.Փոստում պահպանվող նամակները զբաղեցնում են 10 ՊԲ ծավալ։