Լուկաշենկոյին կոչ են արել չեղյալ համարել «Եվրատեսիլի» ազգային ընտրության արդյունքը
«Եվրատեսիլ» երգի մրցույթի Բելառուսի նախընտրական փուլի մասնակիցները` R’n’B երգիչ Մաքս Լորենսը և կիթառահար Դիդյուլյան նամակ են գրել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին`պահանջելով չեղյալ համարել քվեարկության արդյունքները: Այս մասին գրում է «Լենտա.ռու» կայքը:
Զուգերգով հանդես եկող երգիչն ու կիթառահարը բողոքում են ընտրության արդյունքների դեմ, քանի որ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում նրանք ստացել են 8746 ձայն` զբաղեցնելով առաջին տեղը: Սակայն հաղթող է հայտարարվել երգիչ Թեոն, որը հեռուստադիտողների 5088 ձայն է հավաքել: Իրենց նամակում Լորենսն ու Դիդյուլյան մեղադրում են 8 հոգանոց փորձագիտական ժյուրիին, որն ընդունել է վերջնական որոշումը: Նամակի հեղինակները նաև նշում են, որ մրցույթի կազմակերպիչները մի շարք կոպիտ խախտումներ են թույլ տվել, մասնավորապես, եզրափակիչ ընտրության ժամանակ ժյուրին աշխատել է ողջ ամբողջական կազմով: Բացի այդ արձանագրության մշակումը կատարվել է այն բանից հետո, երբ հայտարարվել է հեռուստադիտողների կարծիքը, ինչը նամակագիրների պնդմամբ արդյունքների կեղծման հնարավորություն է ստեղծել: Նրանք խնդրում են Լուկաշենկոյին վերանայել նախընտրական մրցույթի արդյունքները և Բելառուսը «Եվրատեսիլ-2014»-ում ներկայացնելու իրավունքը տալ Դիդյուլյային ու Մաքս Լորենսին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում