Իրանցի պատգամավոր. Արիել Շարոնի մահվան առթիվ Ալիևի հղած ցավակցական ուղերձը աններելի բռնություն է՝ ուղղված իսլամական աշխարհին
«Արիել Շարոնի մահվան առթիվ Ալիևի՝ հղած ցավակցական ուղերձը աններելի բռնություն է՝ ուղղված իսլամական աշխարհին»,-այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքին տված հարցազրույցում՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Մոհամմադ Էսմայիլ Սայիդին:
Իրանցի խորհրդարանականը, արձագանքելով Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնի մահվան առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հղած ցավակցական ուղերձին, մասնավորապես նշել է. «Իլհամ Ալիևը ոչ միայն իր անունից, այլև Ադրբեջանի շիա բնակչության անունից է ցավակցական ուղերձ հղել: Նա չի կարող 9 միլիոն մուսուլմանի անունից ցավակցական ուղերձ հղել մի մարդու, որը 13 տարեկանից ներգրավված է եղել մուսուլմանների սպանությունների մեջ»:
Հիշեցնենք, որ Իսրայելի նախկին վարչապետ՝ 85-ամյա Արիել Շարոնը մահացել է ս.թ. հունվարի 11-ին: Նա 2006 թ.-ից գտնվում էր կոմայի մեջ. այսօր կայացել է նրա հուղարկավորության արարողությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա