Հիսուսի անվանակոչության օրն է
Հունվարի 13-ին քրիստոնյաները նշում են Հիսուսի անվանակոչության օրը:
«Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում»: (Ղուկ. 2:21)
Այս օրը ծնողները 8-օրական Քրիստոսին բերում են տաճար անվանակոչության` անունը կնքելով Հիսուս, որ նշանակում է Փրկիչ:
Գաբրիել հրեշտակը, Աստվածամորն ավետելով Աստծո Որդու ծննդյան մասին, Հիսուս անունն է հիշատակել. «Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1:31):
Բոլոր եկեղեցիներում այսօր մատուցվում է Սուրբ Պատարագ։