Մազմանյանի մահից հետո պարտականությունների կատարումը ստանձնել է պրոռեկտորը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ստորագրել է հրաման, համաձայն որի` «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պարտականությունների կատարումը 2014թ. հունվարի 13-ից հանձնարվել է ինստիտուտի ընդհանուր հարցերով և ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Հովիկ Մինասյանին` մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն և նշանակումը: Այս մասին հայտնում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ երկարատև հիվանդության պատճառով հունվարի 8-ին 53 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Աղասիի Մազմանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան