Ֆրանսիայի առաջին տիկինը հոսպիտալացվել է՝ ամուսնու սիրավեպի պատճառով
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքացիական կին Վալերի Տրիերվեյլերը տեղափոխվել է հիվանդանոց` ուրիշ կնոջ հետ ամուսնու սիրավեպի մասին տեղեկությունը լսելուց հետո: Առաջին տիկնոջ աշխատակազմից հայտնել են, որ տիկին Տրիերվեյլերը պառկել է հիվանդանոց «հանգստի և մի շարք հետազոտություններ անցնելու» համար և մտադիր է երկուշաբթի օրը դուրս գրվել:
«ԲիԲիՍի»-ի հաղորդմամբ, տիկնոջ հոսպիտալացումը համընկել է Closer ամսագրի սկանդալային հրապարակման հետ, որում պատմվում է նախագահ Օլանդի և դերասանուհի Ժյուլի Գահյեյի սիրավեպի մասին: Հրապարակումից հետո Օլանդը չհերքեց Գահյեյի բնակարան իր գաղտնի այցելությունների մասին, սակայն սպառնաց դատական հետապնդմամբ իր անձնական կյանք ներխուժելու համար: