Է. Շարմազանով. Տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք անցյալում մնացած քաղաքական գործչի վերլուծության հետ
«Մենք առհասարակ դրական ենք գնահատում քաղաքական բանավեճի առկայությունը, սակայն ափսոսանքով պետք է նշեմ, որ երկրորդ նախագահի վերլուծություն-հարցազրույցների մեջ առկա են անընդունելի, որոշ դեպքերում` վիրավորական արտահայտություններ»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպես եք վերաբերվում ՀՀ Երկրորդ նախագահի հարցազրույցում տեղ գտած գնահատականներին, ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Հայտնի փաստ է` վիրավորանքի լեզուն չի կարող քաղաքակիրթ բանավեճի լեզու համարվել»,-կարծիք հայտնեց Շարմազանովը:
ԱԺ փոխխոսնակն ասաց, որ «Երկրորդ նախագահի հարցազրույցները ժամանակավրեպ էին, իսկ դրանցում ապագային միտված որևէ լուծում կան ճանապարհ չկա, ինչը ավելի շատ անցյալում տեղի ունեցած իրադարձությունների վերլուծություն է հիշեցնում»:
«Տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք անցյալում մնացած քաղաքական գործչի վերլուծության հետ»,- նշեց Է. Շարմազանովը:
Ինչ վերաբերում է «գազային համաձայնագրին» ու դրա վերաբերյալ Ռ. Քոչարյանի կողմից հնչեցված մոտեցումներին, ապա ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչը նշեց, որ «ՌԴ նախագահի` պետական այցով Հայաստան ժամանելն ու դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները բխում են Հայաստանի ու Հայաստանի քաղաքացու շահերից և անմիջական դրական ազդեցություն են ունենալու յուրաքանչյուր քաղաքացու վրա»:
Նախորդիվ`
Ռ. Քոչարյան. Ես չեմ կարող անտարբերությամբ նայել երկրում կուտակվող խնդիրներին
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան