Զինծառայողի հետ կապված միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել
Այսօր, հունվարի 13-ին, ժամը 02-10-ի սահմաններում ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը:
ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնի սպա Մերի Սարգսյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ /պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ/ և 358.1 հոդ. 2-րդ /զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը/ մասերով հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ հարազատների փոխանցմամբ, 18-ամյա զինծառայողը ծեծի էր ենթարկվել զորամասի սպաների կողմից և այժմ գտնվում է Երևանի զինվորական հոսպիտալում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները