«The New York Times». Թուրքիայի ղեկավարները կարող են կորցնել իրենց ազդեցությունը լրատվամիջոցների վերահսկման հարցում
«The New York Times» պարբերականը ՝«Սկանդալի ընթացքում Թուրքիայի ղեկավարները կարող են կորցնել իրենց ամուր ազդեցությունը լրատվամիջոցների վերահսկման հարցում» խորագրի ներքո գրում է.
«Վարչապետ Էրդողանը հետաքննող լրագրողներին, ովքեր կաշառակերության վերաբերյալ փաստաթղթեր էին հրապարակել, անվանեց դավաճաններ: Էրդողանի իշխանության օրոք Թուրքիան ձեռք է բերել ԶԼՄ-ների հանդեպ կտտանքներ կիրառողի վարկանիշ: Աշխարհի մասշտաբով ամենաշատ ձերբակալված լրագրողների թվում Թուրքիան է: Էրդողանի կառավարության և ԶԼՄ-ների տնօրենների միջև կապը նշանակում է, որ լրագրողները պետք է կառավարության հետ աշխատեն, եթե ցանկանում են իրենց աշխատանքը պահպանելc:
Թուրքիան սկսել է առցանց ճնշումները, քանի որ Էրդողանը ուժեղացնում է իշխանության հանդեպ վերահսկողությունը: Այս մասին գրում է «Financial Times»-ը:
«Թուրքիան փորձում է մեծացնել ինտերնետի վրա հսկողությունը, այն ընթացքում, երբ կառավարությունը ուժեղացնում է կաշառակերության սկանդալի հարցում երկրի օրինական հաստատությունների ներգրավածության վերաբերյալ հսկողությունը: Թուրքիայի իշխանությունները օրինագիծ են մշակել և ներկայացրել խորհրդարան: Այն նախատեսում է համացանցի վերահսկողության ուժեղացում: Եթե խորհրդարանը հաստատի օրինագիծը, ապա որոշ կայքերի մուտքը կսահմանափակվի: Սակայն որոշ քննդատներ կարծում են, որ այս օրենսդրական նախաձեռնությունն առաջադրվել է Էրդողանի կողմից, ով կաշառակերության վերաբերյալ հետաքննության ընթացքում փորձում է ուժերը կենտրոնացնել: Այս գործում ինտերնետում շահարկվում է 4 նախարարների որդիների և Էրդողանի որդու Բիլիաի անունը»:
«Սրանք քաղաքական շարժառիթներ ունեցող նախաձեռնություններ են: Նայելով ներկա քաղաքական մթնոլորտին, առաջնահերթ պետք է վերահսկվի տեսահոլովակները և WikiLeaks-ի մի շարք փաստաթղթերը»,-նշել է դասախոս Յաման Ակդենիզը:
Նշենք, որ Թուրքիայի իշխանություններն աշխատանքից ազատել են Անկարայի ոստիկանության 350 աշխատակցի: Սա համարվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կառավարության պատասխան քայլը, որի անդամների նկատմամբ կոռուպցիայի գործով հետաքննություն է ընթանում։ Նրանցից 80-ը զբաղեցնում էին ղեկավար պաշտոններ։
Ավելի վաղ, Թուրքիայում անվտանգության մարմինների «Մեծ կաշառք» կոչված գործողությունների արդյունքում ձերբակալված 50-ից ավելի մարդկանցից 14-ի նկատմամբ դատարանը կալանավորման վճիռ է կայացրել: Նրանց թվում են Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերի որդին` Բարըշ Գյուլերը, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի որդին` Սալիհ Քաան Չաղլայանը, «Հալք» բանկի տնօրեն Սուլեյման Արսլանը և գործարար Ռեզա Զարրաբը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա