Դատավորը դատախազի միջնորդությունը բավարարել է առանց պատճառաբանության. Վարդան Պետրոսյանի փաստաբան
Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Յուրի Բաղդասարյանը մերժել է իրեն ինքնաբացարկ հայտնելու մասին Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունը:
Այնուհետև նիստում, ինչպես Panorama.am-ին փոխանցեց Բաղդասարյանը, գործով նոր դատախազ Վահե Սարգսյանը միջնորդել է, որ Վարդան Պետրոսյանի ձերբակալման հարցով նիստերն անցկացվեն դռնփակ, որն էլ դատավորի կողմից ընդունվել է: «Հիմք չկա, որ դատը դռնփակ անցկացվեր, սակայն դատարանը որոշեց այն անցկացնել դռնփակ: Իսկ դատավորն էլ չպատճառաբանեց, թե ինչու է նման որոշում կայացնում», -ներկայացրեց փաստաբանը` նկատելով, որ ոչ դատախազն է հիմնավորել իր միջնորդությունը և ոչ էլ դատավորը` միջնորդությունը բավարարելու մասին որոշումը:
Ինչ է պատրաստվում անել, հարցին Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Օրենքի շրջանակներում պաշտպանել Վարդան Պետրոսյանի շահերը»:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ 2013-ի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին «ԲՄՎ-320» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաների բախումից մահվան ելքով վթար էր տեղի ունեցել: Վարդան Պետրոսյանը վարել է «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան: Վթարի հետևանքով դերասան Վ. Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բացի Պետրոսյանից, վթարի հետևանքով ծանր վնասվածքներով հիվանդանոցներ էր տեղափոխվել ևս 6 մարդ: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից հորեղբոր որդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Հարուցված քրեական գործի նախաննության շրջանակներում դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: Այժմ Պետրոսյանը կալանքի տակ է և գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:
Նախորդող հրապարակում.
ՀՔԾ-ի քննությունը նպաստել է, որ Վարդան Պետրոսյանի գործով դատախազը ազատվի աշխատանքից. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում