Ահմեթ Ինսելը դատապարտել է քրդական կառույցի ոչ հայանպաստ հայտարարությունը
Օրերս «Քրդական համայնքների միության» (KCK-ՔՀՄ) համանախագահ Բեսե Հոզաթի արած հայտարարությունն այն մասին, թե Թուրքիայում պետական իշխանությանը զուգահեռ ձևավորված պետությունների մաս են կազմում ազգայնական հայերը, հույները և հրեաները, բուռն քննարկումների առիթ է դարձել: Հոզաթի այդ հայտարարությունը խիստ քննադատության է ենթարկել «Ռադիքալ» օրաթերթի անվանի սյունակագիր պրոֆեսոր Ահմեթ Ինսելը: Նա հայտնել է, թե ակնկալում է, որ քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հունվարի 19-ին Հրանտ Դինքի հիշատակի առթիվ հղելիք ուղերձում կանդրադառնա խնդրին և վերջ կդնի այդ անհեթեթությանը:
Հիշեցնելով, որ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահներն արդեն դատապարտել են «ռասիզմի գարշահոտություն ունեցող այդ հայտարարությունը», Ինսելը ուշադրություն է հրավիրել քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ-BDP) պահպանած լռության վրա: Դրա համար էլ, ըստ նրա, «ՔՀՄ»-ի գործադիր խորհրդի անդամ Ռըզա Ալթունը 2 օր անց կրկնեց իր գործընկերոջ այդ խայտարակ հայտարարությունը` ավելացնելով նոր դետալներ:
«Թուրքական պետության ներսում հայկական, հունական և հրեական ազդեցիկ լոբբի կա: Այդ լոբբիստական ուժերը, ելնելով իրենց հետապնդած շահերից, քրդական հարցի լուծումը նպատակահարմար չեն դիտում»,- ասել էր Ալթունը:
Ահմեթ Ինսելը, զարմանք հայտնելով Ալթունի այդօրինակ դատողության կապակցությամբ, գրում է. «Տեղյակ չեմ, թե Ռըզա Ալթունն ինչ տեսակ աշխարհում է ապրում և որտեղից է տեղեկություններ ստանում, բայց եթե նա իրոք հավատում է իր ասածին, թե Թուրքիայի ներսում ձևավորված հայկական, հրեական և հունական լոբբի կա, որը ազդեցություն ունի պետության վրա, ուրեմն պետք է կասկածել նրա հոգեկան առողջության վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա