Ա.Իսկանդարյան. Մեկ անձի հարցազրույցը բավարար չէ լրջագույն փոփոխությունների համար
«Հարցազրույցը քաղաքականություն չի թելադրում. մեկ անձի հարցազրույցը, անկախ նրանից, թե ով է այդ անձը, բավարար չէ լրջագույն փոփոխությունների համար: Այսօրվա դրությամբ ես ոչ մի պատճառ չեմ տեսնում, որպեսզի այդ փոփոխությունները տեղի ունենան»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցները:
Նրա խոսքով, այս ամենի մեջ ուշադրության արժանի է միայն ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի արձագանքը, որով իշխանությունը փաստացի պաշտպանեց իր վարչապետին. «Մի խոսքով` ոչ մի բան ՀՀԿ-ին չի սպառնում»,- հավելեց նա:
Այն հարցին, թե արդյոք Ռ.Քոչարյանի հարցազրույցը վկայում է, որ նա պատրաստվում է վերադառնալ մեծ քաղաքականություն, քաղաքագետը նշեց, որ ոչ Նոստրադամուսն է, ոչ էլ գուշակ, որ նման հարցին պատասխան տա. «Ամեն ինչ էլ կարող է լինել»,- ընդգծեց նա:
Ա.Իսկանդարյանի գնահատմամբ` իրական քաղաքական պայքարի փոխարեն մենք տեսնում ենք ինչ-որ բարձրաշխարհիկ սկանդալներ, տարբեր անձանց հարցազրույցներ, երկրորդ-երրորդ մակարդակի օրենքներ և այլն:
«Այս ամենը հետևանք է նրա, որ լուրջ քաղաքական գործիչներ խորհրդարանում և քաղաքականության մեջ չունենք: Եթե լինեին լուրջ ընդդիմադիր կուսակցություններ, եթե լիներ լուրջ քաղաքական պայքար լրջագույն հարցերի վերաբերյալ, իսկ խորհրդարանը պայքարի հարթակ լիներ, այլ ոչ թե ուղղակի օրենքների դակիչ, ապա նրան, թե ով ինչ հարցազրույց տվեց կամ ում ինչպես անվանեց ուղղակի ուշադրություն չէինք դարձնի»,- շեշտեց Ա.Իսկանդարյանը:
Նախորդիվ`
Է. Շարմազանով. Տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք անցյալում մնացած քաղաքական գործչի վերլուծության հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան