Հասարակություն 15:43 14/01/2014

Ադրբեջանական վահաբիզմ. «Ոչ թե հաց և միս, այլ հայի արյուն»

 «Իմամը Ադրբեջանում, որպես շիիզմի ավանդական ուղղություն, կարծես թե զիջում է իր դիրքերը ջիհադիզմին»,- ասվում է Կովկասագետների գիտական միության կայքում տեղադրված հոդվածում:

Ինչպես նշվում է, փորձագետները դեռ վաղուց բացահայտել են ջիհադիզմի աճի պատճառները: Դրանք են սոցիալ-տնտեսական անկայունությունը, սոցիալական անհավասարությունը, կաշառակերությունը, հասարակությանը հոգևոր արժեքներից զրկելը: Ադրբեջանում, որը ըստ բոլոր վերը նշված հատկանիշների առաջատար տասնյակի մեջ է, արմատական սալաֆիզմը չէր կարող հաջողություն չունենալ:

«Ադրբեջանում սալաֆիզմի աճի պատճառներից մեկն այն է, որ իշխանությունը վարչակազմի մենաշնորհն է: Ադրբեջանում ժողովուրդ-օրենք հարաբերությունը միմիայն ընկալվում է որպես կաշառակերության և ոստիկանական հալածանքների հնարավորություն: Դա է պատճառը, որ երկրի ղեկավարությունը, իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության հետ միասին երկրում ստեղծում է պայմաններ բազմակարծությունը և ժողովրդավարությունը բացառելու համար»,- նշում է հեղինակը:

Նա հավելում է, որ իրավիճակը, երբ երկրի իշխող էլիտան մեկուսացրել է իրեն ժողովրդից, ժողովուրդն էլ իր հերթին զրկված է իր երկրի վրա որևէ ազդեցություն թողնելու հնարավորությունից, միայն մեկ տրամաբանական արդյունքի կարող է բերել` տեղական մակարդակով ռադիկալ բողոքի ակցիաների:

Ադրբեջանի վահաբիտները չեն ընդունում բուրժուական ժողովրդավարության և ոչ մի հատկանիշ (սահմանադրություն, խորհրդարան, ընտրություններ): Ադրբեջանում վահաբիզմի կենտրոն են դառնում երկրի ճգնաժամային քաղաքները և շրջանները: Ըստ փորձագետների ` առաջատար էպիկենտրոն է դարձել Սումգայիթ քաղաքը: Հեղինակը նշում է, որ զարմանալի կլիներ, եթե Սումգայիթը սալաֆիզմի կենտրոն չդառնար:

Սումգայիթում մինչ Խորհրդային միության անկումը այդպես էլ ոչ մի մշակութային կենտրոն չստեղծվեց, ոչ մի արտադրություն չբացվեց, բացի նավթաարդյունաբերական «վնասակար» արդյունաբերությունից: ԽՍՀՄ-ի անկումից հետո էլ Սումգայիթը մնաց նույնպիսի «հետնախորշ», ասվում է հոդվածում:

Սպառողական ապրանքների քանակը Սումգայիթում ԽՍՀՄ-ում թվով ամենացածրն էր: 1950-1960-ական թվականներին քաղաքի կենտրոնական հրապարակում նավթաարդյունաբերության ոլորտում աշխատողների կողմից պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացվում: Նրանք իշխանություններից պահանջում էին «հաց, միս և ջրամատակարարմամբ ապահովված կացարան»: Հեյդար Ալիևի` Խորհրդային Ադրբեջանը կառավարելու տարիներին սումգայիթցիների ակտիվությունը հրապարակներից և փողոցներից անցում կատարեց բակերին և խոհանոցներին: Այս իրավիճակը շարունակվեց Ալիևին հաջորդած Քյամրան Բաղիրովի կառավարման ժամանակ:

«Այնուամենայնիվ, այստեղ իր դերն էր խաղում վախը Ադրբեջան ԽՍՀ ՊԱԿ-ի հանդեպ, որը Ալիևի և Բաղիրովի կառավարման տարիներին երկիրը ղեկավարող միակ մարմինն էր: Բողոքի ակցիաները վերսկվեցին Սումգայիթում 1988թ.-ին, սակայն 1988-ին Սումգայիթի փողոցներում արդեն ոչ թե «հաց և միս» էին պահանջում այլ արյուն, հայերի արյունը...»,-գրում է հեղինակը:


«Սումգայիթյան սալաֆիզմի երևույթը նաև կապված է մեկ այլ էթնոտարածքային կրոնական երևույթի հետ, որը առաջացել է երկրի հյուսիս և հյուսիս–արևմտյան հատվածում: Որոշ աղբյուրներում այն կոչում են «լեզգիական սալաֆիզմ»»,- նշում է հեղինակը:

«90-ական թվականների սկզբին և կեսերին վահաբիզմի տարածման գործում մեծ դեր են խաղացել լեզգիները, հատկապես Զաքաթալայի, Խամչազի և Գուսարի շրջանների բնակիչները»,- ասել է ադրբեջանցի արևելագետ Արիֆ Յունուսովը: Ադրբեջանում «լեզգիական սալաֆիզմը» հիմնականում կապում են վահաբիտ Իլգար Մոլաչիևի հետ, որը ծնունդով Զաքաթալայի շրջանից է և ունի լեզգիական ծագում: Հայտնի է, որ 1994թ.-ին նա վահաբիտների հետ պատերազմել է Հյուսիսային Կովկասում, իսկ 2007թ.-ին անվանակոչվել է «Դաղստանի վիլայեթի էմիր»: Սակայն քչերը գիտեն, որ նա իր առաջին վահաբիտական ջամաթը կազմակերպել է հենց Սումգայիթում:

Ըստ որոշ փորձագետների ` լեզգի- ավարների աշխարհագրական տարածքի ջիհադիզմը կապված է Սումգայիթի ջիհադիզմի հետ, իսկ Մոլաչիևը այդ փոխադարձ կապի դրսևորումներից միայն մեկն է:

Հեղինակին հետաքրքրում է, որ եթե Դաղստանի լեզգիները Հյուսիսային Կովկասի ջիհադիզմում շատ քիչ ակտիվություն են ցուցաբերում, ինչու են Ադրբեջանի լեզգիները այդքան ակտիվ:

Բաքվի իշխանությունները ադրբեջանական ազգը ներկայացնում են որպես տարբեր ազգությունների միավորում: Գործնականում Ադրբեջանում էթնիկ խմբերի վերաձուլումը հիմնականում տեղի է ունենում բռնի ուժով ձուլման և թյուրքացման միջոցով: Վերջնական արդյունքը կարող է տարբեր լինել` կամ կլինեն հնազանդ կատարողներ, կամ արժեքներից զրկված ապստամբներ: Ջիհադիստները հիմնականում բռնի ուժով ձուլվածների երկրորդ տեսակին են պատկանում:

Ադրբեջանում իրավիճակը սրվում է ազգային ինքնության հստակ գաղափարախոսության բացակայության պատճառով: Եթե Էլչիբեյի պանթյուրքիզմը ինչ-որ չափով ազդել էր ադրբեջանցիների հանրային գիտակցության վրա, ապա «Յենի Ազերբայջան» կուսակցության գաղափարախոսությունը գոյություն ունի միայն փաստաթղթերում:

Այդ իսկ պատճառով իսլամիստական շարժումները ճնշվում են ադրբեջանական իշխանությունների կողմից: Ներկայիս Ադրբեջանում իսլամիստական կուսակցությունները վայելում են հասարակության աջակցությունը և հետևաբար վտանգ են ներկայացնում իշխող կուսակցության համար: Հենց այդ պատճառով է, որ Ադրբեջանում մահմեդականների ցանկացած գործունեություն ճնշվում, իսկ Կովկասի մուսուլմանների հոգևոր առաջնորդությունը դարձել է իսլամը վերահսկելու վարչություն: Ադրբեջանը խափանում է որևէ կապի հաստատումը սուֆիզմի արտասահմանյան կենտրոնների, հատկապես Դաղստանի հետ:

Ադրբեջանական ոստիկանությունը սուֆիզմի ակտիվություն նկատելու դեպքում հալածանքներ է սկսում, որի արդյունքում Ադրբեջանի մի քանի շրջաններում, հատկապես Նախիջևանում, սուֆիստները ամբողջովին անցել են ընդհատակ:

Այնումենայնիվ, չափավոր սալաֆիտները ժամանակի հետ սկսեցին զիջել իրենց դիրքերը ռադիկալներին, հատկապես երիտասարդների վրա ազդեցություն թողնելու հարցում: Հատկանշական է, որ արմատականների ազդեցությանը զուգահեռ աճում է Բաքվի իշխանությունների կողմից մահմեդականների հանդեպ իրականացվող հալածանքները: Ստացվում է, որ հենց Բաքուն ինքն է երկիրը մղում անկման. ինչքան շատ Ադրբեջանի իշխանությունները հետապնդեն ջիհադիստներին, այնքան նրանց ազդեցությունը երկրում կմեծանա, հավելում է հեղինակը:

Բաքվին հատկապես մտահոգում է, այն որ ջիհադիզմի չեզոքացման ավանդական մեթոդները, ջիհադիստներին բանտարկելը ոչ միայն չի գործում, այլ խթանում է կրոնական հենքի վրա ստեղծված բողոքի ակցիաները:

Հեղինակը նշում է, որ ռադիկալ իսլամիզմի ուսումնասիրության փորձը ցույց է տալիս, որ այն չեզոքացնելու համար անհրաժեշտ է հասկանալ սոցիալական և հոգեբանական պատճառները և այնուհետև գտնել խնդրի լուծումը: Միայն հալածանքներով և ճնշումներով ահաբեկչության խնդիրը հնարավոր չէ լուծել:

Ջիհադիստների հետ վերը նշված ձևով պայքարելու փոխարեն Բաքուն կամ «դուրս է քշում իր ջիհադիստներին» երկրից, կամ վերացնում է հատուկ զինված գործողությունների ընթացքում: Մի խոսքով Բաքուն «ջնջում է» հասարակության այն հատվածին, որը չի տեղավորվում «Ադրբեջանի հավասարակշռված հասարակության շրջանում», ամփոփում է հեղինակը:

Նյութում ասվում է նաև, որ վերջերս Ադրբեջանի կենտրոնում տեղադրված տոնածառը ամբողջովին այրվել է: Ենթադրվում է, որ տոնածառի հրկիզումը կազմակերպվել է մի խումբ ռադիկալ երիտասարդ մահմեդականների կողմից, որպես բողոքի ակցիա Մուհամեդ մարգարեի մահվան օրը նոր տարին նշելու համար:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:16
Սա նշանակում է մեկ տարով արձակուրդ ուղարկել մեր ինքնության. Աննա Հակոբյան
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետնի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}