Հարց 6-9 տարեկաններին. «Ուղտերը քանի՞ անգամ թքեցին Սոսի վրա»
«Սոսը գազանանոցում 3 ուղտի էր գժվացնում: Ուղտերից յուրաքանչյուրը Սոսի վրա 3 անգամ թքեց: Ուղտերը քանի՞ անգամ Սոսի վրա թքեցին»: Սա մի վարժություն է «Մաթեմատիկա տանը և դպրոցում» գրքից, որը հեղինակել են Ա. Առնաուդյանը և Գ. Բեդիրյանը:
Սոցիալական ցանցերում սա բուռն քննարկումների առարկա է դարձել: Հատուկենտ մարդիկ «գնահատել են» հումարը` պատճառաբանելով օրինակ, «Երեխեքը նաև հումորի զգացողություն են ձեռքբերում, մաթեմատիկայի մեջ ծիծաղ են տեսնում, չեն ձանձրանում»: Իսկ մեծ մասը քննադատում են` առաջարկելով, որ անձամբ հեղինակները գնան ուղտերին տեսակցության:
Ձեռնարկի վերաբերյալ Ֆեյսբուքյան քննարկումներին միացել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` պարզաբանելով, որ FB սոցիալական ցանցում տեղադրված մաթեմատիկական «խնդիրները» Ա. Առնաուդյանի և Գ. Բեդիրյանի հեղինակած «Մաթեմատիկա տանը և դպրոցում» գրքից են: Այն 6-9 տարեկանների համար նախատեսված ձեռնարկ է: Գրքի 1-ին մասը հրատարակվել է 2008 թվականին, 2012 թվականին հրատարակվել է 2-րդ մասը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում: Սույն ձեռնարկը նախարարության կողմից երաշխավորված չէ: Այն ո՛չ դասագիրք է, ո՛չ մեթոդական նյութ է, ո՛չ էլ՝ ուսումնաօժանդակ նյութ»:
Հիշեցնենք, որ Ա. Առնաուդյանը ժամանակին աղմուկ հանած ու դպրոցներին պարտադրված «բլեյանական դասագրքերի» հեղինակներից է: Այն դասագրքերը ևս ունեին ավելի քան կասկածելի բովանդակություն ու դաստիարակչական «պոտենցիալ»:
Մասնակցել ու դուրս է մնացել արդյոք այս դասագիրքը մրցույթից, թե ոչ` ԿԳ նախարար Աշոտյանը այս հարցին չի անդրադարձել:
Վերջերս panorama.am-ը հրապարակել էր մի մանկական գրքի պատմություն ևս, որը, կրկին ԿԳ նախարարության վերահսկողություն դուրս` շրջանառվում է մանկական աշխարհների շուկայում:
Թեմային առնչվող`
Մանկական «անմեղ» ամսագրերի հետքերով` շուկան հեղեղված է աղբով, իսկ վերահսկողություն չկա
Արիելը հյուր Կիկոսին, կամ թե ինչու «քաչալ շունը» դարձավ «սափրած շուն»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա