Տղամարդկանց առաջնությունում պայքարը լարված բնույթ է ստանում
Հայաստանի շախմատի 74-րդ առաջնության տղամարդկանց բարձրագույն խմբի մրցաշարում դեռ երկրորդ տուրն է կայացել, սակայն արդեն կարելի է փաստել, որ առաջնությունը հենց սկզբից լարված ընթացք է ստանում: Բավական է նշել, որ մասնակիցներից ոչ մեկին չի հաջողվել երկուական հաղթանակ տոնել: Լավագույն արդյունքն ունեն Լևոն Բաբուջյանն ու Տիգրան Քոթանջյանը, ովքեր վաստակել են 1,5-ական միավոր: Նաև չկա այնպիսի մասնակից, ով գոնե կես միավոր չունենա իր ակտիվում:
Կանանց մրցաշարում իրադարձությունները փոքր-ինչ ավելի կանխատեսելի են թվում. 2-րդ տուրից հետո 3 շախմատիստուհիներ` Շուշաննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանն ու Աննա Հայրապետյանը ընթանում են 100 տոկոսանոց արդյունքով և արդեն հասցրել են մեկ միավորով առաջ պոկվել հետապնդողներից: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:
2-րդ տուր
Տղամարդիկ
Բաբուջյան Լևոն-Մելքումյան Հրանտ 1-0
Փաշիկյան Արման-Գրիգորյան Կարեն 0-1
Տեր-Սահակյան Սամվել-Հովհաննիսյան Ռոբերտ ½-½
Անդրիասյան Զավեն-Գրիգորյան Ավետիք ½-½
Քոթանջյան Տիգրան-Պետրոսյան Տիգրան Լ. 1-0
Մասնակիցների դասավորությունը
1. Բաբուջյան Լևոն 1.5
2. Քոթանջյան Տիգրան 1.5
3. Մելքումյան Հրանտ 1
4. Գրիգորյան Ավետիք 1
5. Տեր-Սահակյան Սամվել 1
6. Հովհաննիսյան Ռոբերտ 1
7. Անդրիասյան Զավեն 1
8. Գրիգորյան Կարեն 1
9. Պետրոսյան Տիգրան Լ. 0.5
10. Փաշիկյան Արման 0.5
Կանայք
Ղուկասյան Սիրանուշ-Գաբոյան Սուսաննա 1-0
Սարգսյան Շուշաննա-Բաբայան Արմինե 1-0
Ղամբարյան Հասմիկ-Գևորգյան Անահիտ 0-1
Միրզաբեկյան Սվետլանա-Հայրապետյան Աննա 0-1
Գևորգյան Մարիա-Գասպարյան Նարինե 1-0
Մասնակիցների դասավորությունը
1. Սարգսյան Շուշաննա 2
2. Գևորգյան Մարիա 2
3. Հայրապետյան Աննա 2
4. Գասպարյան Նարինե 1
5. Գևորգյան Անահիտ 1
6. Բաբայան Արմինե 1
7. Ղուկասյան Սիրանուշ 1
8. Գաբոյան Սուսաննա 0
9. Ղամբարյան Հասմիկ 0
10. Միրզաբեկյան Սվետլանա 0
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները