Յուրի Վարդանյանի որդու գործով նախաքննությունը շուտով կավարտվի
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի գործով նախաքննությունը մի քանի օրից կավարտվի, գործի նյութերը կտրամադրվեն կողմերին և հետո կուղարկվի դատարան: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Դավիթ Վարդանյանի փաստաբան Վահան Հայրապետյանը:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարած նախաքննությունը Հայրապետյանը նորմալ է համարում և դժգոհելու տեղ չունի: Իր պաշտպանյալը, փաստաբանի խոսքով, իրեն նորմալ է զգում: Տեսակցությունների արգելք չկա, հանդիպել է հարազատների հետ, սակայն Հայրապետյանը տեղեկացրեց, որ հայրը` Յուրի Վարդանյանը, որդու հետ չի տեսակցել: Դավիթ Վարդանյանը գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:
Հիշեցնենք՝ 2013-ի հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում Դավիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը» և 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «թմրամիջոցների մաքսանենգությունը»: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի որդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր երկամսյա կալանքը: Հոկտեմբերի 16-ին հարուցված քրեական գործը ուղարկվել էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերի քննության վարչության վարույթ:
Նախորդող հրապարակում`
Յուրի Վարդանյանի որդին թմրանյութը ձեռք է բերել Ագարակից. Նոր մանրամասներ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր