Ստյոպա Սաֆարյանը Փոստանջյանին ու Րաֆֆիին մեղադրել է թուլամորթության և անկարողության մեջ
«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է .«Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրների` տոնական օրերին դաժան վեճ է ծագել խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի և կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի միջև: Երբ պարզվել էր, որ Թևան Պողոսյանի` մանդատը վայր դնելուց հետո համամասնական ցուցակով հաջորդը` «ազատդեմոկրատ» Մասիս Այվազյանը մտադիր չէ հրաժարվել պատգամավոր դառնալու շանսից և մանդատը զիջելու Ստյոպա Սաֆարյանին, Ստյոպիկը հիստերիայի մեջ էր ընկել և հեռախոսով երկար ու տգեղ կռիվ սարքել ինչպես Զարուհի Փոստանջյանի, այնպես էլ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Նա վերջիններիս մեղադրել էր թուլամորթության և անկարողության մեջ, որ չեն կարողանում որևէ կերպ ազդել «Ազատ դեմոկրատների» վրա, ու դրանով կատարման հասցնեն Ստյոպա Սաֆարյանի մուրազը»: