Քաղաքական 17:02 14/01/2014

Իսլամական ծայրահեղականության նոր սպառնալիքները

 2014 թվականի փետրվարի 7-ին Սոչիում մեկնարկում է Ձմեռային 22-րդ Օլիմպիադան: Թեև Ռուսաստանն ունի օլիմպիական խաղեր և մեծամասշտաբ միջոցառումներ կազմակերպելու փորձ (1980 թվականի Ամառային Օլիմպիադան), սակայն այս տարի, հաշվի առնելով ահաբեկչական սպառնալիքը, ստիպված է գործի դնել իր ողջ ներուժը` ապահովելու թե Օլիմպիադայի մասնակիցների, թե հանդիսականների և թե հասարակ քաղաքացիների անվտանգությունը: Առավել մեծ վտանգը գալիս է այսպես կոչված «Կովկասի էմիրությունից», որի անդամներն ակտիվ համագործացկում են «Ալ-Կաիդայի» հետ:

Դեռ 2012 թվականի մայիսին ՌԴ իշխանություններին հաջողվել էր բացահայտել էմիրության առաջնորդ Դոկու Ումարովի դավադրությունը, որի նպատակն էր ահաբեկչություններ իրականացնել Սոչիի Օլիմպիադայի ժամանակ: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև էմիրության նախկին ահաբեկչությունները, օլիմպիական խաղերի նախաշեմին ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, սահմանափակվել են զբոսաշրջիկների այցելությունները: Օլիմպիական խաղերի անվտանգությունն ուժեղացնելու ևս մեկ ազդանշան էր 2013 թվականի ապրիլին Բոսթոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը, որը կազմակերպել էին Թամերլան և Ձոխար Ցարնաևները: Եղբայրներն ԱՄՆ քաղաքացիներ էին, սակայն ծագումով Դաղստանից: Հետաքննությունը բացահայտել էր, որ նրանք սերտ կապեր են ունեցել իսլամիստ-ծայրահեղականների հետ:

Կովկասի էմիրությունը («Իմարաթ Կովկաս») հիմնել է ինքնահռչակ Իչկերիայի Չեչենական Հանրապետության նախագահ Դոկու Ումարովը 2007 թվականի հոկտեմբերի 7-ին և իրեն հռչակել Կովկասի մոջահեդների էմիր: Էմիրության անդամները գործում են Չեչնիայում, Դաղստանում, Ինգուշեթիայում, Կաբարդինո-Բալկարիայում, Կարաչաևո-Չերքեզիայում, Թաթարստանում և Ուրալում: Նրանց նպատակն է հիմնել խալիֆայություն և հաստատել շարիաթի օրենքները: Էմիրության անդամներն ակտիվորեն գործել են Չեչենական երկրորդ պատերազմի տարիներին: 2000-ական թվականներին ահաբեկչական գործողություններ են իրականացրել Ինգուշեթիայում, Դաղստանում, պայթյուններ իրականացրել գնացքներում, Մոսկվայի մետրոյում (2010 թվականի մարտի 29), Դոմոդեդովո օդանավակայանում (2011 թվականի հունվարի 24), մահափորձեր իրականացրել բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, սպանել ոչ մուսուլմաններին: Որոշ մասնագետներ կարծում են, որ 2013 թվականի դեկտեմբերին վերջին Վոլգոգրադում տեղի ունեցած երկու ահաբեկչական գործողությունների հետևում նույնպես կանգնած են Էմիրության անդամները:

Քիչ չէ հավանականությունը, որ այս պահին Մերձավոր Արևելքում մարտնչող կովկասցի ծայրահեղական իսլամիստների մի մասը օլիմպիական խաղերի ժամանակ ուղղվի դեպի Ռուսաստան: Նրանք սերտ կապեր ունեն հատկապես «Ալ-Կաիդայի» հետ, որը 2011 թվականին Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերումից և Սիրիայի քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր գրեթե իր ողջ ներուժը Եմենից, Աֆղանստանից և Պակիստանից տեղափոխեց այս երկու երկրներ: Առավել ակտիվ գործում են «Ջահբաթ Ալ-Նուսրա» և «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումները:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումն Իրաքում գործում է Իրաքյան պատերազմից ի վեր հիմնականում Անբար, Նինավա, Քիրքուք և Սալահ Ադ-Դին նահանգներում: Այն նախապես կոչվել է «Իրաքի իսլամական պետություն» (2006 թվական), իսկ 2013 թվականի ապրիլից, միավորվելով Սիրիայի ջիհադիստների հետ, վերանվանվեց «Իրաքի և Լևանտի իսլամական պետության»: Սիրիայի քաղաքացիական պատերազմին զուգահեռ խմբավորումն ընդլայնեց իր գործունեությունը` սկսելով ավելի շատ ահաբեկչական գործողություններ, պայթյուններ և բռնություններ իրականացնել Իրաքի տարածքում ու նրա սահմաններից դուրս` ընդհուպ հասնելով նաև Սիրիայի սահմանային Ռաքքա, Իդլիբ և Հալեպ նահանգներ:

2013 թվականն Իրաքի համար ամենաարյունալի տարին էր ամերիկյան զորքերի հեռանալուց հետո (մեկ տարում սպանվել է ավելի քան 7000 մարդ): Որպես իսլամիստների մեծագույն հաղթանակ` փորձագետները նշում են 2013 թվականի դեկտեմբերին Անբար նահանգի միանգամից երկու խոշոր քաղաքների` Ռամադիի և Ֆալուջայի գրավումը: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Իրաքի կառավարությունը ձերբակալեց Անբարի ազդեցիկ շեյխ, երկրի խորհրդարանի անդամ Ահմեդ Ալ-Ալվանիին, որից հետո ցրեց քաղաքի կենտրոնում գտնվող շիա կառավարությունից դժգոհ սուննիների ճամբարը: Իրաքի բանակին դեռ չի հաջողվել իսլամիստներից ամբողջության ազատագրել քաղաքները:

Սիրիայում այս նույն խմբավորումը վերջին շրջանում աչքի է ընկնում առանձնակի դաժանությամբ` անխնա սպանելով բոլոր նրանց, ովքեր սուննի չեն կամ հրաժարավում են իսլամ ընդունել: Նրանք նույնիսկ գլխատում են Սիրիայի չափավոր ընդդիմության ներկայացուցիչներին, ոչնչացնում քրսիտոնեական եկեղեցիները` դրանք վերածելով իրենց գրասենյակների:

2013 թվականի նոյեմբերին, սակայն, «Ալ-Կաիդայի» առաջնորդ Այման Ալ-Զավահիրին հայտարարեց, որ Սիրիայում խմբավորման միակ ներկայացուցիչը «Ջաբհաթ Ալ-Նուսրան» է, իսկ «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» գործում է առանց իր թույլտվության և գիտության:

Իրաքում շարունակվող այս քաոսը կարող է ազդանշան լինել Աֆղանստանի համար, որտեղ նույնպես ակտիվ են «Ալ-Կաիդան» ու իր հետ սերտ առնչություն ունեցող Թալիբան շարժումը: 2014 թվականի ավարտին Աֆղանստանից ամբողջությամբ դուրս են բերվելու ԱՄՆ զորքերը, ինչն ավելի անկայուն և վտանգավոր կդարձնեն տարածաշրջանը:

«Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորումը, որի անունը արաբերենից թարգնամաբար նշանակում է հիմք, բազա, 1988 թվականին հիմնադրել է Ուսամա բեն Լադենը Պակիստանի Փեշավար քաղաքում: Աֆղանական պատերազմի տարիներին նրա նպատակն էր պայքարել ԽՍՀՄ-ի դեմ: Սակայն պատերազմից հետո խմբավորումն իր պայքարն ուղղեց ԱՄՆ-ի, Արևմուտքի և մուսուլմանական երկրների աշխարհիկ իշխանությունների դեմ` ձգտելով կյանքի կոչել պանիսլամիզմը, որի հիմքում ընկած է բոլոր մուսուլմաններին միավորելու և իսլամական մեծ խալիֆայություն ստեղծելու գաղափարը:

Ժամանակի ընթացքում «Ալ-Կաիդան» ընդլայնեց իր պայքարի սահմանները և սկսեց իր ցանցերը հիմնել տարբեր երկրներում` Իրաքում, Սոմալիում, Մաղրիբի երկրներում, Եմենում, նույնիսկ Կովկասում` Չեչնիայում, Դաղստանում, իրենց շարքերն են համալրում նաև ադրբեջանցիները:

Ակնկալվում է, որ ոչ միայն Սոչիի օլիմպիական խաղերով պայմանավորված, այլև Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման հետևանքով, 2014-ին իսլամիստ ծայրահեղականների գործունեության ակտիվություն կնկատվի ոչ իսլամական՝ արևմտյան երկրներում: Առաջին հերթին Ռուսաստանում:

Արմինե Բեյբության



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
«Նախագիծը վերաբերվում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:12
Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց
 «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}